Բաժին. Տնտեսական

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2023թ.

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 12.308 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 40.25%-ով կամ 3.53 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 39.92%-ով կամ 1.154 մլրդ դոլարով և կազմել 4.045 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 32.87%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 951.21 մլն դոլար, +36.26% կամ 253.14 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 7.73%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 943.85 մլն դոլար, +30.64% կամ 221.38 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 7.67%-ը։

Չորրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 836.26 մլն դոլար, +81.95% կամ 376.66 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 6.79%-ը։

ԱՄԷ-ն հինգերորդն է՝ 621.79 մլն դոլար, +33.62% կամ 156.46 մլն դոլար։ Էմիրատներին բաժին է ընկնում ներմուծման 5.05%-ը։

Վեցերորդ տեղում Իրանն է՝ 612.08 մլն դոլար, +1.75% կամ 10.55 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 4.97%-ը։

Յոթերորդը Գերմանիան է՝ 563.65 մլն դոլար, +23.24% կամ 106.3 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 4.58%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 321.5 մլն դոլար, +31.12% կամ 76.31 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2.61%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 185.93 մլն դոլար, +35.86% կամ 49.07 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.51%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 141.33 մլն դոլար, +37.82% կամ 38.78 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 1.15%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում մազմում է 25.06%։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 36.14%-ով և կազմել 4.296 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 37.53%-ով և կազմել 4.178 մլրդ դոլար։ Ինչ կայանում է Եվրամիությանը, ապա այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 27.14%-ով և կազմել 2.25 մլրդ դոլար։

ԱՊՀ երկներին բաժին է ընկնում արտահանման ընդհանուր ծավալի 34.91%, այդ թվում ԵԱՏՄ երկրներ՝ 33.95%։ ԵՄ երկրների մասնաբաժինը 18.27%-է, այլ երկրներին բաժին է ընկնում արտահանումների ընդհանուր ծավալի 46.82 տոկոսը։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2023թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ներմուծվել 3.89 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +47.41%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1.7 մլրդ դոլար՝ + 22.99%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 621.57 մլն դոլար՝ +62.06%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները 597.95 մլն դոլար է՝ -0.31%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 549.94 մլն դոլար՝ +29.68%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 353.48 մլն դոլար՝ +26.56%։

Ներմուծված ճապոնական արտադրանքի ծավալը կազմել է 343.76 մլն դոլար՝ 76.03%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 167.41 մլն դոլար՝ +48.58%։

Կորեական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 150.69 մլն դոլար՝ 58.92%։

Լեհական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 138.74 մլն դոլար՝ +81.14%։

Share