Բաժին. Տնտեսական

2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.7%-ով

2024թ. հունվարին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 10.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները։

Այսպես, հունվար ամսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 21.0%-ով, շինարարությունն աճել է 9.5%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 19.3%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 4.4%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 206,254.3 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 17,581.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 340,782.5 մլն ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 236,954.1 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 99.1%։

Share