Բաժին. Տնտեսական

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2024թ. հունվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվարին ՀՀ պետական բյուջեի 184,371.0 մլն դրամ եկամուտների 96.32% կամ 177,591.2 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

  • ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 7.07%-ով և կազմել 59,444 մլն ՀՀ դրամ։
  • Ակցիզային հարկի ծավալներն աճել են 22.57%-ով և կազմել 19,802 մլն դրամ։
  • Շահութահարկի ծավալներն աճել են 79.54%-ով և կազմել 10,414 մլն դրամ։
  • Պետական տուրքի ծավալները նվազել են 22.06%-ով և կազմել 4,275 մլն դրամ։
  • Մաքսատուրքի ծավալներն աճել են 12.57%-ով և կազմել 5,738 մլն դրամ։
  • Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 717.51%-ով և կազմել 2,309 մլն դրամ։
  • Շրջանառության հարկի ծավալներն աճել են 13.21%-ով և կազմել 12,921 մլն դրամ։
  • Եկամտային հարկի ծավալներն նվազել են 0.65%-ով և կազմել 47,021 մլն դրամ։
  • Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 27.16%-ով և կազմել 9,873 մլն դրամ։
  • Այլ հարկերի ծավալներն աճել են 3.49%-ով և կազմել 5,883 մլն դրամ։
  • Հարկերի անցումային գերավճարներ չկան։

Share