Բաժին. Տնտեսական

GOOGLE-Ը ԵՎ BMW-Ն ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԳՐԱՎԻՉ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ

Եվրոպացիների համար առավել գրավիչ գործատուներն են ամերիկյան ինտերնետային հսկան՝ Google-ը, և գերմանական առաջատար ավտոարտադրող BMW ընկերությունը, ընդ որում՝ Google-ն առավել մեծ հարգանք է վայելում բիզնեսի կազմակերպման տեսանկյունից, BMW-ն՝ կիրառվող տեխնոլոգիական լուծումների տեսանկյունից: Այս մասին են վկայում Universum ընկերության կողմից իրականացված հարցման արդյունքները:

Աշխատանք փնտրող շուրջ 85 հազար եվրոպացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ Եվրոպայում բիզնեսի կազմակերպման տեսանկյունից առավել մեծ հարգանք են վայելում նաև այնպիսի գործատուներ, ինչպիսիք են կոսմետիկայի արտադրության ոլորտում հայտնի L՝Oreal-ը, Ernst & Young, PwC և KPMG աուդիտորական ընկերությունները, Procter & Gamble-ը, McKinsey & Company խորհրդատվական ընկերությունը, նաև՝ Microsoft-ը:

Միևնույն ժամանակ, իրենց տեխնոլոգիական լուծումների շնորհիվ գրավիչ գործատուների շարքում են հայտնվել նաև ծրագրային ապահովման ոլորտում առաջատար IBM ընկերությունը, գերմանական Siemens ընկերությունների խումբը, եվրոպական խոշորագույն տիեզերական EADS ընկերությունը, Bosch-ը, General Electric-ը, Philips-ը:

Share