Բաժին. Տնտեսական

2024թ. հունվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 18.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 573.7 հազար լիտր գինի, որից 66.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 18.2%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 45.3%-ով։

Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 62.4%-ով և կազմել 106.6 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 51.7%-ով և կազմել 63.3 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 7.9%-ով և կազմել 1,019.8 հազար լիտր։

Share