Բաժին. Տնտեսական

2024թ. հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.6%-ով

2024թ. հունվար-փետրվար ամիսներին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 13.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները։

Այսպես, հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 28.9%-ով, շինարարությունն աճել է 10.8%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 24.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 5.2%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 461,645.9 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 41,557.2 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 749,076.6 մլն ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 473,111.1 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն նվազել է 0.4%-ով։

Share