Բաժին. Տնտեսական

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2024թ. հունվար-փետրվարին նվազել է 4.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 1,648.9[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 4.2%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 12.1%-ով և կազմել 733.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 12.6%-ով և կազմել 192.0 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 0.6%-ով և կազմել 625.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 34.9%-ով և կազմել 0.4 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 4.4%-ով և կազմել 97.4[1] մլն կՎտ ժամ։

[1] Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 7.1 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 13.8 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն, ինքնավար  արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:

Share