Բաժին. Տնտեսական

2024թ. հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.3%-ով

2024թ. հունվար-մարտ ամիսներին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և ծառայությունների ծավալները։

Այսպես, հունվար-մարտին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 30.4%-ով, շինարարությունն աճել է 3.7%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 11.7%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 5.0%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 723,685.0 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 87,274.1 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,238,169.2 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 745,590.5 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 3.7%-ով և կազմել 87,274.1։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն նվազել է 1.2%-ով։

Share