Բաժին. Տնտեսական

Մեծ Յոթնյակի և ԲՐԻԿՍ-ի երկրների իրական ՀՆԱ-ների աճի կանխատեսումները 2024 թվականի համար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է 2024 թվականի համար իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի իր կանխատեսումները, և թեև կանխատեսվում է, որ  ՀՆԱ-ի համաշխարհային աճը կմնա կայուն 3,2%-ի մակարդակում, տարբեր խոշոր երկրների կանխատեսումները նվազում են:

Ըստ ԱՄՀ-ի 2024 թվականի Համաշխարհային տնտեսական կանխատեսումների 2024 թվականին «Մեծ Յոթնյակի» և ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների և Սաուդյան Արաբիայի, որը դեռ քննարկում է դաշինքին միանալու հրավերը, իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումները հետևյալն են.

«Մեծ Յոթնյակ»-ի (G7) երկրներից ԱՄՆ-ն կունենա 2.7% աճ, Կանադան՝ 1.2%, Ճապոնիան՝ 0.9%, ինչը 1 միավորով ցածր է 2023-ի ցուցանիշից, Ֆրանսիան և Իտալիան՝ 0.7%, Մեծ Բրիտանիան՝ 0.5% և Գերմանիան՝0.2%։

ԲՐԻԿՍ-ի (BRICS) անդամ երկրներից Հնդկաստանը կունենա 6.8% աճ, Չինաստանը՝ 4.6%, ԱՄԷ-ն՝ 3.5%, Իրանը՝ 3,3%, Ռուսաստանը՝ 3,2%, Եգիպտոսը՝ 3,0%, Սաուդիան Արաբիան՝ 2,6%, Բրազիլիան՝ 2,2%, Հարավային Աֆրիկան՝ 0,9% և Եթովպիան՝ 6,2%:

ԲՐԻԿՍ-ի կողմից հրավիրված կամ անդամ միայն երեք երկրներ՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Հարավային Աֆրիկան, 2024 թվականին ՀՆԱ-ի իրական աճի կանխատեսվող ավելի բարձր տեմպեր ունեն, քան նախորդ տարի:

«Մեծ Յոթնյակի» և ԲՐԻԿՍ-ի երկրների մեծամասնության համար կանխատեսվում է, որ 2024-ին ավելի դանդաղ աճ կունենան 2023-ի համեմատ:

Կանխատեսվում է, որ Չինաստանը և Հնդկաստանը կպահպանեն համեմատաբար բարձր աճի տեմպերը 2024 թվականին, սակայն նախորդ տարվա համեմատ Չինաստանն աճում է 0,6 տոկոսային կետով ավելի դանդաղ, մինչդեռ Հնդկաստանը 1 տոկոսային կետով ավելի դանդաղ է։

Մյուս կողմից, «Մեծ Յոթնյակի» չորս երկրներ նախատեսում են աճ ավելի արագ տեմպերով, քան անցյալ տարի:

Share