Բաժին. Տնտեսական

ՄԱՐԻՈ ԴՐԱԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 5 ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄԸ

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին պաշտոնապես ներկայացրել է 5 եվրո արժողությամբ նոր թղթադրամի նմուշը: Նախատեսվում է, որ այն շրջանառության մեջ կմտնի 2013 թվականի մայիսից:

Ինչպես տեղեկացնում է ԵԿԲ պաշտոնական կայքը՝ 5 եվրո արժողությամբ նոր թղթադրամի թողարկմամբ մեկնարկում է եվրո-թղթադրամների առավել կատարելագործված երկրորդ շարքը, որը ստացել է «Եվրոպա» անունը: Առավել բարձր արժողությամբ (10, 20, 50, 100  և 500 եվրո) նոր թղթադրամները  կներկայացվեն առաջիկայում:

Նշենք նաև, որ առաջին շարքի թղթադրամները, որոնք շրջանառության մեջ էին մտել 2002 թվականին, ԵԿԲ-ի և ազգային կենտրոնական բանկերի կողմից նորերով կփոխարինվեն առանց ժամկետային սահմանափակումների:

Share