Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՇՆՉԻՆ ԸՆԿՆՈՂ ՀՆԱ-Ն ԿԱԶՄԵԼ Է ՇՈՒՐՋ 3073 ԴՈԼԱՐ

2012թ. տնտեսական աճը, ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով, կազմել է շուրջ 7.1 տոկոս, ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը` 100.2 տոկոս, իսկ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 3073 ԱՄՆ դոլար:

Ըստ նախարարության հրապարակած գնահատականների՝ 2012թ. արդյունքներով տնտեսական աճին ամենամեծ նպաստումն ունեցել է ծառայությունների ճյուղը՝ 2.6 տոկոսային կետ: Արդյունաբերության ճյուղի տնտեսական աճին նպաստումը կազմել է 1.2, իսկ գյուղատնտեսության և շինարարության ճյուղերինը՝ համապատասխանաբար 1.7 և 0.4 տոկոսային կետ:

Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի և արտաբյուջեի) 2012թ. արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 0.35 տոկոսը` նախորդ տարվա 1.7 տոկոսի դիմաց: Ըստ գնահատականների՝ պակասուրդը՝ ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը, կազմել է 1.7 տոկոս՝ նախորդ տարվա 2.8 տոկոսի և նախատեսված 3.1 տոկոսի դիմաց:

Share