Բաժին. Տնտեսական

FITCH. ԵՎՐՈՊԱՅՈՒՄ «ԳԱԶՊՐՈՄ»-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ

2013 թվականին Եվրոպայում ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության վաճառքի ծավալները կարող են գրանցել անկում՝ պայմանավորված տարածաշրջանում պահպանվող տնտեսական իրավիճակի անկայունությամբ և ընդհանուր պահանջարկի անկմամբ: Նման կանխատեսում է ներկայացրել միջազգային Fitch Ratings գործակալությունը: 

Հրապարակված զեկույցում նշվում է, որ 2012 թվականին Եվրոպայում և նախկին խորհրդային երկրներում ռուսական գազի վաճառքի ծավալները կրճատվել են:

Կանխատեսման համաձայն՝ 2013 թվականին Եվրոգոտու ՀՆԱ-ն կկրճատվի 0,1%-ով, իսկ 2014 թվականին ցուցանիշը կգրանցի 1,2% աճ:

Share