Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 7.2%

Ըստ պաշտոնական նախնական գնահատականների՝ 2012 թվականին մեր երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.2% աճ, որը հիմնական ապահովել են ծառայությունների ոլորտն ու արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերը:

Այսպես, նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալն աճել է 10.8%-ով և կազմել 972,5 մլրդ ՀՀ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի տարեկան ծավալն աճել է 9.5%-ով և կազմել 840,4 մլրդ ՀՀ դրամ: Արդյունաբերական արտադրանքի տարեկան ծավալը կազմել է 1120,4 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 8.8%-ով:

Նախորդ տարվա 12 ամիսներին մեր երկրում առևտրի շրջանառությունը կազմել է 2194,0 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 3.6%-ով:

Հատկանշական է, որ 2012 թվականի արդյունքներով շինարարության ոլորտը դուրս է եկել ճգնաժամից. հաշվետու տարում ոլորտի համախառն ծավալն աճել է 0.2%-ով և 469,6 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ 2012 թվականին ՀՀ-ում գնաճը կազմել է 2.6%, իսկ արդյունաբերական  արտադրանքի  գների  ինդեքսը կազմել է 107.0%:

Share