Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ CANON-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Թվային լուսանկարչական ապարատների  արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ճապոնական Canon ընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 7,9%-ով և կազմել 224,56 մլրդ յեն (2,4 մլրդ ԱՄՆ դոլար): Մեկ սովորական բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 191,34 յեն (2,09 ԱՄՆ դոլար):

Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթը կրճատվել է 2,2%-ով և կազմել 3,4 տրիլիոն յեն (շուրջ 37 մլրդ ԱՄՆ դոլար): Գործառնական շահույթը կազմել է 323,85 մլրդ յեն (3,55 մլրդ ԱՄՆ դոլար): Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 14,3%-ով:

Ինչպես պարզաբանում են ընկերության ներկայացուցիչները՝ հաշվետու տարում հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը որոշ չափով պայմանավորված է եղել Ճապոնիայի ազգային դրամի բարձր փոխարժեքով:

Սպասվում է, որ 2013 թվականին Canon ընկերությունը կապահովի զուտ շահույթի 13,6% աճ, վաճառքի ծավալների՝  9,5% աճ:

Canon Inc. ընկերությունը հիմնադրվել է 1937 թվականին:

Share