Բաժին. Տնտեսական

ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՇՈՒՐՋ 100 ՀԱԶԱՐ ԸՆՏԱՆԻՔ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ

2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 111,4 հազար, որի 90.5%-ն աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներն են:

Հանրապետությունում նպաստառու ընտանիքների առավել մեծ թվաքանակով առանձնանում են Լոռու, Շիրակի, Գերղարքունիքի մարզերն ու Երևան քաղաքը: 2012 թվականի վերջի դրությամբ Լոռու մարզում հաշվառվել է 20,8 հազար նպաստառու ընտանիք: Երևանում նպաստառու ընտանիքների թիվը կազմել է  17,8 հազար, Շիրակի մարզում` 16,6 հազար, Գերարքունիքի մարզում` 14,4 հազար: 

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2012 թվականի վերջի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարը կազմել է շուրջ 37 մլրդ ՀՀ դրամ, որից փաստացի վճարված գումարը` 33 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն էր ստացել շուրջ 96 հազար ընտանիք:

Share