Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՍՏԱՑԵԼ Է 58.8 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

2012 թվականին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել շուրջ 5 հազար տոննա ապրանք: Մարդասիրական օգնության ընդհանուր արժեքը կազմել է 23,4 մլրդ ՀՀ դրամ (58.8 մլն ԱՄՆ  դոլար):

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ստացված օգնության 29%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքները, 20.8%-ը` վերգետնյա,  օդային և ջրային տրանսպորտի միջոցները,  9.6%-ը` մանածագործական իրերը, 9.0%-ը՝ սարքեր և ապարատները, 10.5%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները: 

Հաշվետու տարում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 31.7%-ը բաժին է ընկել Չինաստանին: Նախորդ տարվա համեմատ Չինաստանի կողմից մեր երկրին տրամադրված օգնության ծավալներն աճել են 54%-ով: 

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 19.9%-ը, Եվրամիության երկրներին`21.6%-ը, ԱՊՀ երկրներին` 1.3%-ը: Նախորդ տարվա համեմատ ԱՄՆ-ն և ԱՊՀ երկրները զգալի կրճատել են Հայաստանին տրամադրվող օգնության ծավալները, իսկ ԵՄ երկրներն՝ ավելացրել:

Share