Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 12.3 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2012 թվականին Հայաստանի  պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 939.4 մլրդ ՀՀ դրամ, իսկ ծախսերը` 951.7 մլրդ ՀՀ դրամ: Տարեկան ծրագրի կատարումն ապահովվել է համապատասխանաբար 100.3%-ով և 97.1%-ով:

ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝  2012 թվականին, նախորդ տարվա համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 10.8%-ով կամ շուրջ 91.3 մլրդ ՀՀ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Միևնույն ժամանակ, պետական բյուջեի ծախսերն աճել են 4% ով կամ 37 մլրդ ՀՀ դրամով:

2012 թվականին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 12.3 մլրդ ՀՀ դրամ պակասուրդով` տարեկան ծրագրով նախատեսված 43.2 մլրդ ՀՀ դրամի և նախորդ տարվա 66.7 մլրդ ՀՀ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց:

Share