Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԵԼ Է 2.7 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՈՍԿԻ

2012 թվականին, 2011 թվականի համեմատ, աշխարհում ոսկու արտադրության ծավալներն աճել են 1,5%-ով: USGS-ի (United States Geological Survey) գնահատմամբ՝ նախորդ մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում արտադրվել է 2,7 հազար տոննա (86,8 մլն ունցիա) ոսկի:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականի արդյունքներով ևս աշխարհում ոսկու արտադրությամբ առաջատար դիրք է զբաղեցրել Չինաստանը: Մեկ տարվա ընթացքում այս երկիրում ոսկու արտադրությունն աճել է 2,2%-ով և կազմել 370 տոննա:

Ոսկու արտադրության աշխարհում երկրորդը Ավստրալիան է (250 տոննա), որտեղ հաշվետու տարում գրանցվել է ոսկու արտադրության ծավալների 3,1% անկում: Երրորդն ԱՄՆ-ն է. 2012 թվականին ԱՄՆ-ում արտադրվել է 230 տոննա ոսկի, ինչը շուրջ 1,7%-ով զիջում է նախորդ տարվա ցուցանիշը:

Առաջին հնգյակում են հայտնվել նաև Ռուսաստանը (205 տոննա) և ՀԱՀ-ը (170 տոննա):

Share