Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ»-Ի ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՐՑԸ

ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի սեփականաշնորհման հարցին և Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարել իրականացնել ընկերության համալիր ստուգում, որպեսզի ճշտորեն որոշվի նրա շուկայական գինը` սեփականաշնորհումն արդյունավետ իրականացնելու նպատակով։ Վարչապետն առաջարկել է քննարկել նաև ընկերության բաժնետոմսերը բորսայի միջոցով վաճառելու հնարավորության հարցը։ 

Նշենք, որ հիմք ընդունելով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 2011 թվականի ֆինանսական արդյունքները` կառավարությունը որոշել է թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին։ 

«Երևանի ոսկերչական գործարան» ընկերությունում պետական մասնակցությունը 80% է:

Share