Բաժին. Տնտեսական

ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԿՎԵՐԱՀՍԿԻ ԹՈՓ-ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Շվեյցարիայում կայացած հանրաքվեի արդյունքներով ընդունվել է երկրում բարձր դասի թոփ-մենեջերների եկամուտների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու առաջարկը:

Հանրաքվեի մասնակիցների շուրջ 68%-ը կողմ է, որպեսզի ընկերությունների բաժնետերերը իրավունք ստանան վերահսկել և սահմանել թոփ-մենեջերներին տրվող փոխհատուցումները, այդ թվում՝ բորնուսները և արձակուրդային վճարումները:

Ինչպես ընդգծում են վերլուծաբաններն՝  այս հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս, որ Շվեյցարիայի բնակչության զգալի մասը խիստ անհանգստացած է երկրում հարուստների և աղքատների միջև անընդմեջ խորացող «տնտեսական ճեղքվածքով»:

Միևնույն ժամանակ, գործարար աշխարհի ներկայացուցիչները վստահ են, որ նախատեսվող միջացառումները ոչ դրական կերպով կանդրադառնան  Շվեյցարիայի մրցունակության վրա:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ  եվրոպական կառույցների ներկայացուցիչները և Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավար մարմինները նախնական համաձայնության էին եկել Եվրոպայի տարածքում նոր ֆինանսական կանոններ սահմանելու և բանկային բոնուսները կրճատելու հարցի շուրջ:

Share