Բաժին. Տնտեսական

FORBES. ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԳՐԱՎԻՉ ՔԱՂԱՔԸ ՄՈՍԿՎԱՆ Է

Միլիարդատերերի համար ամենագրավիչ քաղաքը Մոսկվան է: Այստեղ է ապրում Forbes-ի վարկանիշում ընդգրկված՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից  84-ը: Վերջիններիս համախառն կարողությունը գնահատվում է շուրջ 367 մլրդ ԱՄՆ դոլար:

Միլիարդատերերի համար երկրորդ գրավիչ քաղաքը Նյու Յորքն է, որտեղ ապրում է 62 միլիարդատեր՝ 281 մլրդ ԱՄՆ դոլար համախառն կարողությամբ: Երրորդ տեղը կիսում են Լոնդոնը և Հոնկոնգը. այս քաղաքներից յուրաքանչյուրում ապրում է 43 միլիարդատեր, որոնց համախառն կարողությունը կազմում է, համապատասխանաբար, 160 մլրդ ԱՄՆ դոլար և 195 մլրդ ԱՄՆ դոլար:

Միլիարդատերերով հարուստ քաղաքների առաջին տասնյակում են հայտնվել նաև Ստամբուլը (37 միլիարդատեր, 65 մլրդ ԱՄՆ դոլար), Սան Պաուլոն (26 միլիարդատեր, 121 մլրդ ԱՄՆ դոլար), Մումբայը (24 միլիարդատեր, 98 մլրդ ԱՄՆ դոլար), Սեուլը (23 միլիարդատեր, 54 մլրդ ԱՄՆ դոլար), Պեկինը (21 միլիարդատեր, 54,9 մլրդ ԱՄՆ դոլար): 18-ական միլիարդատերերով առաջին տասնյակը եզրափակում են Փարիզը և Դալասը:

Share