Բաժին. Տնտեսական

BRICS ԵՐԿՐՆԵՐԸ ԿՍՏԵՂԾԵՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

BRICS (Բրազիլիա, Հնդկաստան, Ռուսաստան, Չինաստան, ՀԱՀ) երկրների առաջնորդները 100 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով ընդհանուր արժութային հիմնադրամ ստեղծելու որոշում են կայացրել:

Հիմնադրամը ստեղծվում է BRICS անդամ երկրների ֆինանսական կայունության պահպանման նպատակով: Հիմնադրամի միջոցները կօգտագործվեն կարճաժամկետ իրացվելիության անբավարարության դեպքում:

BRICS պահուստային հիմնադրամի ստեղծումը Արժույթի Միջազգային Հիմնադրամում տեղի ունեցող բարեփոխումների դանդաղ և ոչ բավարար ընթացքի հետևանք է: BRICS երկրները ցանկանում են ավելի մեծ քվոտաներ ունենալ ԱՄՀ-ում: Քվոտաներ, որոնք համարժեք կլինեն այդ երկրների ներկայիս հնարավորություններին: Հիշեցնենք, որ BRICS-ի  5 անդամ պետությունների արժութային պահուստների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 5 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Հնարավոր է, որ BRICS-ը ստեղծի նաև BRICS զարգացման բանկ, որի հիմնադիր կապիտալը կկազմի 10 միլիարդ ԱՄՆ դոլար: Բանկը ներդրումային ծրագրեր կիրականացնի BRICS անդամ երկրներում;

Share