Բաժին. Տնտեսական

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՇՆՈՐՀԻՎ ԱՅՍ ՏԱՐԻ ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի շնորհիվ այս տարի գազի թանկացում չի լինի: Այս մասին հայտնի է դարձել 1in.am-ին: Լրատվականը նշում է, որ Կարապետյանը Ռուսաստանում խոշոր շինարարական մրցույթ է շահել: Գործարքի ընթացքում նա զգալիորեն նվազեցրել է իր շահույթը` ռուսներին առաջարկելով Հայաստանի հետ պայմանավորվել գազի ձեռնտու գնի շուրջ:

Հոդվածում նշվում է նաև, որ սովորաբար գազի թանկացման մասին հայտնի է դառնում դեկտեմբեր-հունվար ամիսներին, և հետևաբար այս տարի այլևս թանկացում չի լինի:

Լրատվականը ենթադրում է, որ հնարավոր է խոսքը գնում է Սամվել Կարապետյանի ընկերությունների կողմից «Գազպրոմի» համար շինարարական աշխատանքներ իրականացնելու մասին, ինչի շնորհիվ էլ գազի թանկացումը հետձգվել է:

Share