Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 4.3% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

2013 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 4,3%-ով, իսկ 2014 թվականին աճի տեմպը փոքր-ինչ կնվազի և կկազմի 4,1%: Այսպիսին է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր կանխատեսումը:

Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներին նվիրված World Economic Outlook զեկույցի համաձայն՝  2012 թվականին գրանցված 7,2% տնտեսական աճից հետո 2013-2014թթ. Հայաստանի տնտեսությունը կապահովի աճի համեմատաբար ցածր տեմպեր՝ պայմանավորված վարկավորման ծավալների աճի «զսպմամբ» և  հարկաբյուջետային քաղաքականության կոնսոլիդացմամբ: Նշվում է, որ Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է զգալի կախվածություն ունենալ Ռուսաստանից մեր երկիր հոսող տրանսֆերտներից:

Սպասվում է նաև, որ  2013-2014թթ. գնաճը կգտնվի ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած միջակայքում (4±1.5%):

Share