Բաժին. Տնտեսական

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ «ԿՈՐՑՐԵԼ Է» ԻՐ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը վերանայել և արդյունքում առավելագույն «AAA» մակարդակից  մեկ աստիճանով իջեցրել է Մեծ Բրիտանիայի վարկային վարկանիշը՝  այն սահմանելով «AA+» մակարդակում: Գործակալության տարածած հայտարարության համաձայն՝ վարկանիշի կրճատումը պայմանավորված է Միցյալ Թագավորության պարտքի շարունակական կուտակմամբ:

Նշենք, որ Fitch գործակալությունից առաջ Մեծ Բրիտանիայի վարկանիշը կրճատել էր նաև Moody’s-ը: Այժմ վարկանիշային գործակալությունների «մեծ եռյակից» միայն Standard & Poor’s-ն է, որ շարունակում  է Մեծ Բրիտանիայի վարկունակության գնահատականը պահել առավելագույն մակարդակում:

Սպասվում է, որ ընթացիկ տարում Մեծ Բրիտանիայի տնտեսության աճի տեմպը կպահպանվի ցածր մակարդակում. չի գերազանցի 0,6%-ը:

Արդյունքում, կշարունակի աճել պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը: Կանխատեսվում է, որ 2015 թվականին Մեծ Բրիտանիայի պետական պարտքը կկազմի երկրի ՀՆԱ-ի 100%-ը:

Share