Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ՈՒՄ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԼԱՎ ԵՎ ԱՄԵՆԱՎԱՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԱՄՆ-ում 2013 թվականի ամենահեռանկարային աշխատանքը ապահովագրական վիճակագրի աշխատանքն է, իսկ ամենավատն ու ոչ հեռանկարայինը` թերթի լրագրողինը: Նման եզրակացության է եկել CareerCast ընկերությունը: Ուսումնասիրության ժամանակ հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշխատավայրում տիրող ընդհանուր իրավիճակը, սթրեսի մակարդակը, աշխատանքի ընդունվելու հնարավորությունները, աշխատավարձի աճի հեռանկարները:

Լավ և վատ աշխատանքների բացահայտման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ապահովագրական վիճակագրի միջին տարեկան աշխատավարձը կազմում է 87 հազար ԱՄՆ դոլար: Սպասվում է, որ ընթացիկ տարում ԱՄՆ-ում նման մասնագետների նկատմամբ պահանջարկը կաճի շուրջ 27%-ով:

Լավ և հեռանկարային աշխատանքների վարկանիշի երկրորդ հորիզոնականում կենսաբժիշկ-ինժեների աշխատանքն է (միջին տարեկան աշխատավարձը` 81,5 հազար ԱՄՆ դոլար), երրորդ հորիզոնականում` ծրագրավորողի աշխատանքը (90,5 հազար ԱՄՆ դոլար):

Միևնույն ժամանակ, առավել վատ աշխատանքների շարքում են նաև ֆերմերի, փոստատարի և թատրոնի դերասանի աշխատանքները:

Share