Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ԻՐԱՑՆԵԼ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ CD-ՆԵՐՆ ՈՒ DVD-ՆԵՐԸ

Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը` կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ։ Արդյունքում, տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվել իրացնել մինչև 2012 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստան ներմուծված կամ Հայաստանում արտադրված, սակայն չդրոշմավորված և չիրացված կրիչները։ 

Հիշեցնենք, որ մինչ այս հայտարարվել էր, որ 2013 թվականի ապրիլի 18-ից Հայաստանի շուկայում չպետք է լինեն չդրոշմավորված համապատասխան կրիչներ։

Share