Բաժին. Տնտեսական

ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ

Շվեյցարիան մտադիր է սահմանափակել աշխատանքային ներգաղթը Եվրամիության երկրներից: Առայժմ նշվում է մի քանի երկրի անուն, որոնք հայտնվել են Շվեյցարիայի «սև ցուցակում»: Այսպես, մեկ տարի ժամկետով միգրացիոն արգելքը կգործի, մասնավորապես, Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Չեխիայի և Սլովենիայի նկատմամբ:

Սպասվում է, որ առաջիկայում «միգրացիոն արգելքի» շրջանակները կընդլայնվեն, և ցանկում կհայտնվեն եվրոպական այլ երկրներ ևս:

Նշենք, որ տարեկան Շվեյցարիա է գալիս շուրջ 80 հազար աշխատանքային միգրանտ: Արդյունքում, աճում է երկրի բնակչության թիվը, և առաջանում է աշխատատեղերի անբավարարության խնդիր:

1999 թվականին Շվեյցարիայի և Եվրամիության միջև ստորագրվել է ազատ տեղաշարժման համաձայնագիր, որն, անվտանգությունից ելնելով, իր մեջ ներառում է մարդկանց ներհոսքը սահմանափակելու իրավունք: Չնայած այդ դրույթին, Եվրամիության որոշ պաշտոյաներ արդեն իսկ քննադատել են Շվեյցարիայի որոշումը:

Share