Բաժին. Տնտեսական

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ Է

Ընթացիկ տարվա մարտ ամսվա արդյունքներով Ֆրանսիայում գործազուրկների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի. երկրում գործազուրկ է  ավելի քան 3,2 մլն մարդ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մարտին, փետրվար ամսվա համեմատ, երկրում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճել է 1,2%-ով: Նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ գործազուրկների թիվն աճել է 11,5%-ով:

Նշենք, որ վերջին անգամ Ֆրանսիայում գործազուրկների թվի ռեկորդային ցուցանիշ գրանցվել էր 1997 թվականի հունվարին, երբ որպես գործազուրկ հաշվառվել էր 3,196 մլն մարդ:  

Հատկանշական է, որ գործազուրկների թվի աճ Ֆրանսիայում գրանցվում է արդեն 23-րդ ամիսն անընդմեջ, ինչը խոսում է այն մասին, որ երկրի աշխատանքի շուկան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Սպասվում է, որ 2013 թվականին Ֆրանսիայի ՀՆԱ-ն կաճի 0,1%-ով, իսկ գործազրկության մակարդակը կկազմի 10,7%: 

Share