Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ԼՅՈՒՔՍ ԴԱՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԵՆ

Պարզվում է՝ այժմ լյուքս դասի ապրանքներն այնքան էլ մեծ պահանջվածություն չունեն. ամբողջ աշխարհում նկատվում է ճոխության և թանկ ապրանքների վաճառքների ծավալի աճի տեմպերի անկում: Վերլուծաբանները նշում են, որ նման զարգացումը պայմանավորված է առավելապես չինացիների և եվրոպացիների կողմից թանկ նվերների և «ճոխ» գնումների վրա ծախսվող գումաների սահմանափակմամբ:

Իտալական Altagamma ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ այս տարի ամբողջ աշխարհում ճոխության ապրանքների վաճառքի ծավալների աճը կկազմի 4-5%` այն դեպքում, երբ նախորդ տարի գրանցվել էր ճոխության ապրանքների համաշխարհային վաճառքի ծավալների ավելի քան 10% աճ:

Սպասվում է, որ այս տարի Չինաստանում լյուքս դասի ապրանքների վաճառքը կաճի 6-8%-ով, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 5-7%-ով, իսկ Եվրոպայում՝ լավագույն դեպքում 2%-ով:

Նշենք, որ 2012 թվականին Չինաստանում գրանցվել էր ճոխության ապրանքների վաճառքի ծավալի 20% աճ:

Share