Բաժին. Տնտեսական

ZARA-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱԳՈՒՍՏԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴԸ

Իսպանական Zara բրենդը ճանաչվել է ամենաթանկը հագուստի ոլորտում: Այն գնահատվել է 20,1 մլրդ ԱՄՆ դոլար: Ըստ ամենամյա BrandZ վարկանիշի` մեկ տարվա ընթացքում Zara բրենդի արժեքը բարձրացել է 60%-ով: Բրենդային  արժեքի նման բարձր աճի ցուցանիշով Zara-ն աշխարհի ամենաթանկ 100 բրենդների շարքում առաջինն է:

Հագուստի բրենդների վարկանիշի առաջին եռյակում հայտնվել են նաև Nike-ը և H&M-ը, որոնք գնահատվել են համապատասխանաբար 15,8 մլրդ ԱՄՆ դոլար և 12,7 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ Nike բրենդի արժեքը նվազել է 3%-ով, H&M-ինը` 6%-ով:

Հագուստի ոլորտի ամենաթանկ բրենդների տասնյակում ընդգրկվել են նաև Ralph Lauren-ը (5,6 մլրդ ԱՄՆ դոլար), Adidas-ը (4,8 մլրդ ԱՄՆ դոլար), Uniqlo-ն (4,6 մլրդ ԱՄՆ դոլար), Next-ը (4,1 մլրդ ԱՄՆ դոլար), Lululemon-ը (3,7 մլրդ ԱՄՆ դոլար), Hogo Boss-ը (3,5 մլրդ ԱՄՆ դոլար) և Calvin Klein-ը (1,8 մլրդ ԱՄՆ դոլար):

Մեկ տարվա ընթացքում Calvin Klein բրենդը թանկացել է 52%-ով, Next-ը` 39%-ով, Adidas-ը` 26%-ով:

Share