Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ

2013 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով Եվրոգոտու 17 երկրում գործազրկության մակարդակը կազմել է 12,2%, իսկ Եվրամիության 27 երկրում՝ 11%: Այս մասին հաղորդում է եվրոպական Eurostat վիճակագրական գործակալությունը:

Նշենք, որ մարտին Եվրոգոտում գործազրկության մակարդակը կազմել էր 12,1%, Եվրամիությունում՝ 11%:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում Եվրոպայում գործազրկության մակարդակի համեմատաբար ցածր ցուցանիշ գրանցվել է Ավստրիայում (4,9%), Գերմանիայում (5,4%), Լյուքսեմբուրգում (5,6%), իսկ առավել բարձր ցուցանիշ՝  Հունաստանում (27,0%), Իսպանիայում (26,8%) և Պորտուգալիայում (17,8%):

Հատկանշական է, որ պաշտոնական վիճակագրությունը հիմնականում համընկել է վերլուծաբանների կանխատեսումների հետ:

Share