Բաժին. Տնտեսական

ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ

Շվեյցարիայում արդեն ներդրվում են աշխատանքային միգրանտների հոսքը կարգավորող սահմանափակումներ: Երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ աշխատանքային միգրացիայի մակարդակը հասել է աննախադեպ բարձր ցուցանիշի, և առաջիկա մեկ տարվա ընթացքում եվրոպական երկրների քաղաքացիներին տրամադրվող աշխատանքային թույլտվությունների քանակը կսահմանափակվի:

Ներկայում Շվեյցարիայում գործազրկության մակարդակը կազմում է 3%: Ըստ պաշտոնական վիճակագրության` երկրի աշխատուժի շուրջ 25%-ը կազմում են միգրանտները, որոնք հիմնականում գալիս են Գերմանիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Իտալիայից:

Վերլուծաբանները նշում են, որ իր այս քայլով Շվեյցարիան մտադիր է «շրջանցել» բոլոր այն խնդիրները, որոնք սպառնում են եվրոպական մյուս երկրներին:

Հատկանշական է, որ Շվեյցարիան առաջին անգամ միգրանտների հոսքի սահմանափակման մեխանիզմ էր կիրառել անցյալ տարի` Եվրամիության 8 նոր անդամ-երկրների նկատմամբ:

Նշենք, որ Շվեյցարիան Եվրամիության անդամ չէ, սակայն գործում են մի շարք երկկողմ համաձայնագրեր, որոնք վերաբերում են Եվրոպայում մարդկանց ազատ տեղաշարժին:

Եվրամիության ներկայացուցիչները հայտարարել են, որ Շվեյցարիայի կողմից սահմանափակումների կիրառումը կարող է լուրջ հարված հասցնել երկկողմ հարաբերություններին:

Share