Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊՏՈՒՂԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է ՇՈՐՋ 7 ԱՆԳԱՄ

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Հայաստանից արտահանվել է 11598.7 տոննա պտուղբանջարեղեն, որից` 2.6 տոննա ծիրան, 1327.0 տոննա խաղող, 626.0 տոննա խնձոր, 104.7 տոննա կեռաս և 9327.3 տոննա բանջարեղեն, 5687.6 տոննա կարտոֆիլ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Նշենք, որ 2012 թվականի նույն ժամանակահատվածում մեր երկրից արտահանվել էր 1687.5 տոննա պտուղբանջարեղեն, որից` 847.9 տոննա խաղող, 13.6 տոննա խնձոր, 79.5 տոննա կեռաս և 746.1 տոննա բանջարեղեն, 24.6 տոննա կարտոֆիլ:

Ըստ ներկայացված տվյալների՝ ամբողջ 2012 թվականին հանրապետությունից արտահանվել էր 31282.1 տոննա պտուղբանջարեղեն, որից` 12628.7 տոննա ծիրան, 10407.1 տոննա խաղող, 1597.0 տոննա դեղձ, 1104.8 տոննա կեռաս, 469.0 տոննա սալոր:

Share