Բաժին. Տնտեսական

ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՑ ԳԱԶԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ

Հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանան: Նման որոշում է կայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Սահմանվել է, որ բնակչության համար 1 խ.մ. գազի սակագինը կկազմի 156 ՀՀ դրամ՝ նախկինում գործող 132 դրամի փոխարեն:  Էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 1կՎտ/ժ-ի համար կկազմի 38 դրամ՝ ներկայիս 30-ի փոխարեն, իսկ գիշերայինը՝ 28 դրամ՝ ներկայիս 25-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ «Հայռուսգազարդ»-ը հանձնաժողովին էր դիմել՝ առաջարկելով մինչեւ 10 հազ. խ.մ. ծախսող բաժանորդների համար սահմանել 221 հազ. դրամ սակագին, այսինքն՝ 1 խ.մ. գազի դիմաց 221 դրամ՝  նախկինում գործող 132 դրամի փոխարեն: Հաշվի առնելով պետության կողմից 30 տոկոս փոխհատուցման փաստը և սահմանի վրա 189 ԱՄՆ դոլար գինը՝ որոշվել է մինչեւ 10 հազ. խ.մ. սպառողների համար 1 խ.մ. գազի վաճառքի սակագին սահմանել 156 դրամը:

Share