Բաժին. Տնտեսական

ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԿԱԶՄԻ 170.256 ԴՐԱՄ/ԽՄ` ԳՈՐԾՈՂ 174,059 ԴՐԱՄ/ԽՄ-Ի ՓՈԽԱՐԵՆ

Այսօր՝ հունիսի 21-ին, կայացել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:

Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,059 դրամ/խմ -ի փոխարեն:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 21-ից:

Share