Բաժին. Տնտեսական

ԲՋՋԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2013Թ. ՄԱՐՏԻ ՎԵՐՋ. VIVACELL MTS-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՌԱՋԱՏԱՐ

Հայաստանի բջջային կապի օպերատորների հրապարակած տվյալների համաձայն՝ 2013թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում բջջային կապի բաժանորդների ընդհանուր թիվը (երեք ամիս) կազմել է 3 261 329: 2012թ.-ի վերջի դրությամբ բաժանորդների թիվը կազմել էր 3 407 415: Հետևաբար, 2013թ.-ի առաջին երեք ամսվա ընթացքում բաժանորդների թիվը նվազել է 146 086-ով:

Բաժանորդների թվով շարունակում է առաջատար մնալ Vivacell-MTS-ը: Մարտ ամսվա վերջի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 2 009 384, որոնցից 1 662 096-ը` կանխավճարային, իսկ 347 288-ը` հետվճարային: 2012թ.-ի վերջի համեմատ բաժանորդների թիվը նվազել է 1 041-ով: Նոր ակտիվացումները 169 405-ն են, որոնցից 116 047-ը` կանխավճարային, իսկ 53 358-ը` հետվճարային: Արտահոսքի (Churn) ցուցանիշը կազմել է 170 446, որից 132 664-ը` կանխավճարային, իսկ 37 782-ը` հետվճարային:

Երկրորդը Beeline-ն է` 756 436 բաժանորդ, որոնցից 597 742-ը` կանխավճարային, իսկ 158 694-ը` հետվճարային: 2012թ.-ի վերջի համեմատ բաժանորդների թիվը նվազել է 43 976-ով: Նոր ակտիվացումները 111 147-ն են, որոնցից 100 087-ը` կանխավճարային, իսկ 11 060-ը` հետվճարային: Արտահոսքի (Churn) ցուցանիշը կազմել է 171 071, որից 154 728-ը` կանխավճարային, իսկ 16 343-ը` հետվճարային:

Երրորդը Orange-ն է` 596 578 բաժանորդ, որոնցից 495 509-ը` կանխավճարային, իսկ 117 051-ը` հետվճարային: 2012թ.-ի վերջի համեմատ բաժանորդների թիվը նվազել է 101 069-ով: Նոր ակտիվացումները 59 779-ն են, որոնցից 47 199-ը` կանխավճարային, իսկ 12 580-ը` հետվճարային: Արտահոսքի (Churn) ցուցանիշները՝  կանխավճարային` -17%, հետվճարային` -9%:

Share