Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԹՈՓ-ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ՈՒ ԲՈՆՈՒՍՆԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ

Եվրամիության ղեկավարներն օրենսդրական մակարդակով ներդնում են Եվրոպայում գործող բանկերի թոփ-մենեջերներին վճարվող բոնուսների և աշխատավարձերի սահամանափակման մեխանիզմներ: Այս սահմանափակումներն առաջնային վերաբերում են այն բանկերին, որոնք ունեն ֆինանսական դժվարություններ և դեռևս գտնվում են իշխանությունների վերհսկողության տակ կամ կարողացել են «փրկվել» հարկ վճարողների շհորհիվ: Սպասվում է, որ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն արդեն այս տարվա օգոստոսի 1-ից:

Հայտնի է, որ սահմանափակումները կկիրառվեն այնպիսի բանկերի նկատմամբ, ինչպիսիք են, օրինակ, Royal Bank of Scotland-ը և Lloyds-ը:

Նախատեսվում է, որ եվրոպական երկրներում գործող բանկերի վերին օղակների աշխատակիցների աշխատավարձերը կկազմեն ոչ ավել, քան տվյալ երկրում սահմանված միջին աշխատավարձի 15-ապատիկը, կամ ոչ ավել, քան տվյալ բանկի շարքային աշխատակիցների աշխատավարձի 10-ապատիկը: Միևնույն ժամանակ, բանկերի ղեկավարների բոնուսները կտատանվեն երկու ամսվա աշխատավարձի սահմաններում:

Share