Բաժին. Տնտեսական

ԾԻՐԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ

Գյուղատնտեսության նախարարությունն ամփոփել է ծիրանի մթերման և արտահանման ցուցանիշները:

Ըստ ներկայացված տվյալների՝ ներկա դրությամբ մթերվել է շուրջ 11.905 տոննա ծիրան, որը մոտ 4.144 տոննայով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալից:

Ինչ վերաբերում է ծիրանի արտահանման տեմպերին, ապա դրանք գրեթե կրկնապատկվել են. նախորդ տարվա 11.500 տոննայի դիմաց այս տարի արտահանվել է շուրջ 20.888 տոննա ծիրան:

Share