Բաժին. Տնտեսական

ԱՅՍՕՐ «ԾԱՂԿԱՁՈՐ ՄԱՐԻՈԹ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ԱՇԽԱՏԱՏԵՂ

«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրը զբաղվածության լուրջ խնդիր է լուծում տեղի բնակիչների համար՝ ապահովելով ավելի քան 200 աշխատատեղ:  Այս մասին նշվել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի՝ հյուրանոցային համալիր կատարած այցի շրջանակներում:

Այցի ժամանակ ներկայացվել է «Մարիոթ» միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան կառուցված և «Մարիոթ» ընկերության կառավարմանն անցած հյուրանոցային համալիրի պայմանները, մատուցվող ծառայություններն ու հանգստի համար ստեղծված ամենատարբեր հնարավորությունները:

Նշվել է, որ  այսօր «Ծաղկաձոր Մարիոթ»-ն արդեն կարողացել է իր ուրույն տեղն ապահովել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման և օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու գործում:

Դեսպանի գնահատմամբ ՝ «Ծաղկաձոր Մարիոթ»-ը հրաշալի կառույց է, որտեղ կարելի է հանգստանալ գերազանց էկոլոգիական միջավայրում և որտեղ ներկայացված է լիարժեք հանգստի համար նախատեսված ծառայությունների լայն շրջանակ:

Հիշեցնենք, որ «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրը բացվել էր 2012 թվականի վերջին՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության «Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակներում:

Share