Բաժին. Տնտեսական

ՀՀ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ` ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի բջջային կապի օպերատորները հայտնվել են մեր երկրի խոշոր հարկատու 50 ընկերությունների ցանկում, ընդ որում` երկուսը ընդգրկվել են առաջին հնգյակում:

Այսպես, «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ) հաշվետու ամիսներին պետական բյուջե է վճարել 11,1 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի  3-րդ հորիզոնականում:  

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել», Beeline) ընկերությունը, որը վեց ամսվա արդյունքներով բյուջե է վճարել 7,5 մլրդ ՀՀ դրամ, ճանաչվել է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուն:

Վճարված հարկերի ցուցանիշով «Օրանժ-Արմենիա»-ն զգալի զիջել է իր մրցակիցներին.  ՀՀ բջջային կապի երրրորդ օպերատորը Հայաստանի խոշոր հարկատու ընկերությունների ցանկում 42-րդն է` 1,2 մլրդ ՀՀ դրամ վճարված հարկերով:

Հատկանշական է, որ ՀՀ պետական բյուջե վճարված միայն ուղղակի հարկերի (այդ թվում` շահութահարկ ու երկամտահարկ) գծով ևս այս ընկերությունների դասավորությունները մնացել է անփոփոխ` «Ղ-Տելեկոմ» (6,3 մլրդ ՀՀ դրամ), «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (3,8 մլրդ ՀՀ դրամ), «Օրանժ-Արմենիա» (0.8 մլրդ ՀՀ դրամ):

Share