Բաժին. Տնտեսական

ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 8129.2 հազար լիտր կոնյակ: Ըստ պաշտոնական վիճակագրության` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հայկական կոնյակի արտադրության ծավալներն աճել են մոտ 1%-ով: Նշենք, որ 2012 թվականի առաջին վեց ամսում մեր երկրում արտադրվել էր 8051.3 հազար լիտր կոնյակ:

Նշենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անընդմեջ աճում են: Անցյալ տարի գերազանցվել էր նախաճգնաժամային` 2008 թվականի ցուցանիշը. 2012 թվականին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները կազմել էին 18.4 մլն լիտր:

2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր, 2008 թվականին` 15.9 մլն լիտր կոնյակ:

Share