Բաժին. Տնտեսական

Անգելա Մերկել. Հունաստանը «սխալմամբ» է միացել Եվրոգոտուն

Եվրոգոտու տնտեսության ներկայիս խնդիրների մեծ մասը պայմանավորված է նրանով, որ 2001 թվականին եվրոպական արժութային միությունը իր կազմի մեջ է ընդունել Հունաստանին, որն այդ ժամանակ չի համապատասխանել միության բոլոր անդամներին ներկայացվող բարձր պահանջներին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ այդ կերպ Եվրոգոտու ներկայիս տնտեսական խնդիրների համար պատասխանատվության մի մասը «փոխանցելով» նախկին կանցլեր Գերհարդ Շրեյդերին: Վերջինիս կողմից կայացրած որոշումները՝ կապված Եվրոգոտուն Հունաստանի անդամակցության հետ, Մերկելը որակել է որպես «սխալ որոշումներ», և նշել, որ ներկայիս խնդիրների աղբյուրն այդ որոշումներն են: 

Share