Բաժին. Տնտեսական

Եվրոպայում գործազուրկ է ավելի քան 26 մլն մարդ

Հուլիսին Եվրոգոտու անդամ 17 երկրում գործազրկության մակարդակը կազմել է 12,1%, իսկ Եվրամիության անդամ 28 երկրում՝ 11%: Արդեն երկու ամիս շարունակ ցուցանիշները պահպանվում են նույն մակարդակում:

Եվրոպական Eurostat վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսին, հունիս ամսվա համեմատ, Եվրոգոտում գործազուրկների թիվը կրճատվել է 15 հազարով, իսկ Եվրամիությունում՝ 33 հազարով: Հուլիս ամսվա արդյունքներով Եվրամիությունում գործազուրկների թիվը կազմել է 26,6 մլն մարդ, որոնցից 19,2 մլն-ը բաժին են ընկնել Եվրոգոտու երկրներին:

Եվրոպական երկրների շարքում գործազրկության մակարդակի համեմատաբար ցածր ցուցանիշով առանձնանում են Ավստրիան (4,8%), Գերմանիան (5,3%) և Լյուքսեմբուրգը (5,7%), իսկ բարձր ցուցանիշով՝ Հունաստանը (27,6%) և Իսպանիան (26,3%):

Share