Բաժին. Տնտեսական

Մրցունակությամբ մեր երկիրն աշխարհում 79-րդն է

Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) հրապարակել է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2013/14»-ը, համաձայն որի` Հայաստանը 148 երկրի շարքում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը: Նշենք, որ անցյալ տարի 144 երկրի շարքում մեր երկիրը 82-րդն էր:

Զեկույցի արդյունքներով՝  այս տարի ևս Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքը: Մրցունակությամբ առաջին տասնյակում են նաև Սինգապուրը,  Ֆինլանդիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Շվեդիան, Հոնկոնգը, Նիդերլանդները, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան:

Մեր հարևան երկրներից Վրաստանը հայտնվել է 72-րդ, Ադրբեջանը՝ 39-րդ, Թուրքիան՝ 44-րդ, Իրանը՝ 82-րդ տեղում:

Իր մրցունակությամբ Ռուսաստանը 64-րդ է, Չինաստանը՝ 29-րդը, Հնդկաստանը՝ 60-րդը:

«Համաշխարհային մրցունակության զեկույց»-ում երկրները դասակարգվում են Համաշխարհային մրցունակության ցուցչի միջոցով: Վերջինս, հաշվարկվելով մրցունակության 12 հենասյուների հիման վրա, տալիս է երկրների մրցունակության ամփոփ գնահատական: Վարկանիշերի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքներ:

Share