Բաժին. Տնտեսական

Եվրոպական ավտոշուկան խորը ճգնաժամի մեջ է

Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում Եվրամիության անդամ երկրներում գրանցվել է նոր ավտոմեքենաների վաճառքի ռեկորդային ցածր ցուցանիշ: Եվրոպական ավտոարտադրողների ACEA ասոցիացիայի տվյալներով՝ հունվար-օգոստոսին Եվրամիությունում վաճառվել է 8,14 մլն ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածւ համեմատ ցուցանիշը կրճատվել է 5,2%-ով:

Հաշվետու ամիսներին նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալի առավել մեծ անկում գրանցվել է Կիպրոսում՝ 40%, ինչպես նաև Նիդեռլանդներում՝ 31,6%, և Ռումինիայում՝ 17,6%:  

Վերլուծաբանները կանխատեսում է, որ 2013 թվականի արդյունքներով ևս Եվրամիության ավտոշուկան կարող է շարունակել իր անկում՝ արդեն վեցերորդ տարին անընդմեջ հայտնվելով ճգնաժամի մեջ:

Share