Բաժին. Տնտեսական

Fitch. Ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունը կաճի 2,3%-ով

Միջազգային Fitch վարկանիշային գործակալությունը վերանայել և արդյունքում իջեցրել է 2013-2014թթ. համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումները:

Այսպես, գործակալության վերլուծաբանները ընթացիկ տարվա համար կանխատեսում են համաշխարհային տնտեսության 2,3% աճ, իսկ 2014 թվականի համար՝ 2,9% աճ: Միևնույն ժամանակ, սպասվում է, որ 2015 թվականին համաշխարհային տնտեսությունը կգրանցի 3,2% աճ:

Հատկանշական է, որ 2014 և 2015 թվականների համար Fitch-ը կանխատեսում է զարգացած տնտեսության երկրների տնտեսական աճի տեմպի արագացում:

Եվրոգոտու համար գործակալությունը կանխատեսում է 0,4% տնտեսական անկում՝ այս տարի, 0,9% և 1,3% տնտեսական աճ՝ համապատասխանաբար 2014 և 2015 թվականներին:

Share