Բաժին. Տնտեսական

Չինական ICBC-ն կրկին ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բանկը

Չինական ICBC-ն կրկին ճանաչվել է աշխարհի ամենաթանկը բանկը՝ առաջ անցելով ամերիկյան Wells Fargo բանկից:  Վերջին մոտ երեք ամսվա ընթացքում ICBC բանկի արժեթղթերը թանկացել են 20%-ով, որի արդյունքում բանկի շուկայական կապիտալիզացիան հասել է 229,5 մլրդ ԱՄՆ դոլարի: Wells Fargo բանկի կապիտալիզացիան գնահատվել է 222,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Աշխարհի ամենաթանկ բանկերի վարկանիշի առաջին հնգյակում հայտնվել են նաև HSBC-ն (204,26 մլրդ ԱՄՆ դոլար), China Construction Bank (197,46 մլրդ ԱՄՆ դոլար) և JPMorgan Chase (192,35 մլրդ ԱՄՆ դոլար):

Նշենք, որ ICBC-ն աշխարհի ամենաթանկ բանկի կոչմանն արժանացել էր 2008 թվականին, և իր մրցակից բանկերից միայն ամերիկյան Wells Fargo-ին է հաջողվել կարճ ժամանակով առաջ անցել ICBC-ից:

Share