Բաժին. Տնտեսական

Պետությունը պետաշխատողներին կտրամադրի երաշխիք՝ հիփոթեքով բնակարան գնելու համար

Կառավարությունը պատրաստ է պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք՝ հիփոթեքով բնակարան գնելիս: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ կառավարությունը իր այս քայլով ցանկանում է պետական ծառայողների համար հասանելի դարձնել բնակարանները:

Ըստ վարչապետի՝ այսօր թիվ մեկ խոչընդոտն այն է, որ հիփոթեքային ցանկացած սխեմայով կանխավճար է պահանջվում:

«Շատ հաճախ պետական ծառայողները չունեն կանխավճարի գումարը և չեն կարողանում բնակարան ձեռք բերել, որի արժեքը մինչև 25 մլն դրամ է: Մենք պատրաստ ենք պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք, որպեսզի բանկերը նրանցից չպահանջեն 30 տոկոսանոց կանխավճար», – ասել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա էապես կարող է ավելացնել պահանջարկը:

Կառավարությունը նաև մտադիր է քայլեր ձեռնարկել, որպեսզի ավելի ցածր գներով հնարավոր լինի Երևանում կառուցապատում իրականացնել:

Share