Բաժին. Տնտեսական

Օգոստոսին Եվրոգոտում գործազրկության մակարդակը կազմել է 12%

Ընթացիկ տարվա օգոստոսին, հուլիս ամսվա համեմատ, եվրոպական արժույթի միասնական գոտու անդամ 17 երկրում գործազրկության մակարդակը գրեթե չի փոփոխվել և կազմել է 12%: Այս մասին հաղորդում է Eurostat-ը:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամսում Եվրամիության անդամ 28 երկրում գործազրկության մակարդակը կազմել է 10,9%:

Օգոստոսին գործազրկության մակարդակի առավել ցածր ցուցանիշ գրանցվել է Ավստրիայում (4,9%), Գերմանիայում (5,2%), Լյուքսեմբուրգում (5,8%), իսկ առավել բարձր ցուցանիշ՝  Հունաստանում (27,9%) և Իսպանիայում (26,2%):

Share